
A
A
Հանրային հեռուստաընկերությանը գումար կհատկացվի «Խմբագրություն» մասնաշենքի տանիքի հիմնանորոգման համար
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրի որոշմամբ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին գումար կհատկացվի, մասնավորապես՝ «Խմբագրություն» մասնաշենքի տանիքի հիմնանորոգման և գլխավոր մասնաշենքի դիմային հատվածում գտնվող նոր հենապատի կառուցման աշխատանքների համար:
«Խմբագրություն» մասնաշենքը շահագործումից ի վեր չի ենթարկվել կապիտալ հիմնանորոգման, տասնամյակների ընթացքում հարթ տանիքի բետոնային շերտը քայքայվել է, ինչի արդյունքում տեղումների ժամանակ տեղի է ունեցել ջրի ներթափանցում: