Բացել լրահոսը Փակել լրահոսը
509589606_1380029154122290_6745921064960193733_n
A A
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է  ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։