Բացել լրահոսը Փակել լրահոսը
20.06
A A
Պաշտոնական

ԿԸՀ-ն արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամ է գրանցել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Հովհաննեսի Ղշյանին։