Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-17_22-59-31
A A
Պաշտոնական

Մշակել եմ մի նախագիծ, որն 2–ից 6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացման մասին է․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

Մշակել եմ մի նախագիծ, որն 2–ից 6 տարեկան երեխաների հուզական ինտելեկտի զարգացման մասին է։
 
Սա մի գաղափար է, որը սկսել եմ այն համոզմամբ, որ եթե ուզում ենք ունենալ ուժեղ ու գիտակից հասարակություն, պետք է հոգ տանենք երեխայի ներքին աշխարհի մասին հենց փոքրուց: Ուզում եմ, որ մանկապարտեզներում մեր երեխաները սովորեն ճանաչել իրենց հույզերը, հասկանալ իրենց և դիմացինին, համագործակցել ու լուծել կոնֆլիկտները խաղաղ ձևով։ Այսինքն՝ ձևավորեն այն հմտությունները, որոնք ոչ միայն վաղվա կայուն ու արժանապատիվ քաղաքացու հիմքն են դնելու, այլ նաև իրենց հետ կլինեն ամբողջ կյանքում՝ դպրոցում, աշխատանքում, ընտանիքում։
 
Ծրագիրն արդեն քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչություններում:
 
Շատ կարևոր եմ համարում նաև մասնագետների կարծիքը՝ մանկավարժներ, մանկական հոգեբաններ, ովքեր փորձ ունեն այս ոլորտում։