Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Պաշտոնական

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 14-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։