Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակ
A A
Քաղաքականություն

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջել Իսրայելի հարվածներից հետո

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը պահանջել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Իսրայելի գիշերային գրոհի պատճառսվ: Համապատասխան նամակը մշտական ​​​​ներկայացուցչության ղեկավար Ամիր Սայիդ Իրավանին ուղարկել է Անվտանգության խորհրդի նախագահին:Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Կատարելով անխոհեմ, անօրինական և կանխամտածված ագրեսիայի գործողություն՝ սիոնիստական ​​​վարչակարգը մի շարք համակարգված ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - նշված է նամակում, որտեղ հաղորդվում է նիստի պահանջի մասին:

Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։