
A
A
Հայաստանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»։
Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։