
Սիրիայի երկնքում խոցումներ, հուսիթների դրոններ՝ Իսրայելի ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են Սիրիայի երկնքում խոցումների, հուսիթների հարձակման և ահաբեկչության վտանգի մասին
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սիրիայի երկնքում գրանցվել են բազմաթիվ խոցումներ, ինչը կարող է վկայել Իրանից արձակված անօդաչու սարքերի և հրթիռների թիրախավորմանը։
Իրանական առաջին դրոնները հասել են Սիրիայի օդային տարածք. իսրայելական ինքնաթիռները սկսել են խոցել
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանից արձակված առաջին անօդաչու թռչող սարքերը ներթափանցել են Սիրիայի օդային տարածք։ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են խոցել դրանք՝ նախքան դրանք կհասնեն Իսրայելի տարածք։
Հորդանանը, ըստ այդ նույն աղբյուրների, փակել է իր օդային տարածքը՝ հնարավոր պաշտպանական գործողությունների համար։
Իսրայելական աղբյուրները հայտնում են նաև, որ Եմենում գործող հուսիթները դրոններ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ որպես աջակցություն Իրանի արձագանքին։
Բացի այդ, Իսրայելի ազգային անվտանգության շտաբը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով արտերկրում գտնվող իսրայելցիներին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։ Քաղաքացիներին հորդորվում է խուսափել իսրայելական և հրեական խորհրդանիշների ցուցադրումից, չհրապարակել գտնվելու վայրի մասին տեղեկատվություն և լինել առավել զգոն։