Իրանը շուրջ 100 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանն «որոշ ժամանակ առաջ» շուրջ 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հունիսի 13-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը ։
Իրանի դեմ առաջին հարվածներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը նշել է, որ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել մոտ 100 թիրախի վրա։
Հարվածների արդյունքում, Դեֆրինի խոսքով, սպանվել են մի քանի բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ, այդ թվում՝ Մոհամմադ Բաղերին, Հոսեյն Սալամին և Ղոլամ Ալի Ռաշիդը։ Սպանվել են նաև այլ պաշտոնյաներ։
«ՑԱՀԱԼ-ը բարձր պատրաստվածության վիճակում է և մշտապես հետևում է օպերատիվ իրադրությանը։ Օդային պաշտպանության ուժերն ակտիվ վիճակում են», – նշված է հաղորդագրության մեջ։
Բանակը նաև կոչ է արել քաղաքացիներին հետևել երկրի թիկունքի հրամանատարության ցուցումներին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ անօդաչու սարքերը, եթե չխոցվեն, կարող են Իսրայել հասնել մի քանի ժամվա ընթացքում։
Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական ղեկավարությանը. զոհվել են երեք բարձրագույն հրամանատարներ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչներ իրականացրել են լայնամասշտաբ հարվածներ Իրանի տարածքում՝ թիրախավորելով ավելի քան 100 ռազմական օբյեկտ։ Գործողությունը իրականացվել է ըստ հետախուզական տվյալների՝ ուղղված Իրանի ռազմական ղեկավարությանը։
Հարվածների արդյունքում, ըստ իսրայելական կողմի, ոչնչացվել են Իրանի զինված ուժերի երեք բարձրաստիճան հրամանատարներ՝
-
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին,
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին,
-
«Հաթեմ ալ-Անբիա» արտակարգ իրավիճակների հրամանատարության ղեկավար Հաթեմ Ղուլամ Ալի Ռաշիդը։
ՑԱՀԱԼ-ը հարվածները որակել է որպես բարձր ճշգրտության գործողություններ՝ ուղղված Իրանի ռազմական կարողությունների և հրամանատարական համակարգի թուլացմանը։