Բացել լրահոսը Փակել լրահոսը
494388074_1072020301691329_3731073843285938303_n
A A
Պաշտոնական

Հնարավորինս խուսափեք կոծուկի ու բաց մաշկի շփումից. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ

Հնարավորինս խուսափեք կոծուկի ու բաց մաշկի շփումից. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ և ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
🌱Արշավների ընթացքում հաճախ անսպասելիորեն բախվում ենք առողջությանը սպառնացող վտանգավոր իրավիճակների, սակայն իրազեկված լինելով հնարավոր է որոշակիորեն խուսափել դրանցից։
ℹ️ Ձեզ ենք ներկայացնում արշավների ընթացքում հաճախ ուղեկցող այս վտանգավոր բուսատեսակը՝ Կոծուկ/քեղ (լատ.՝ Heracleum) (լուսանկար 1, 2)։
Այն նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանիքի բույս է։ Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։
❓ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՅՍ ԲՈՒՅՍԸ։
🔻Հյութի մեջ պարունակում են նյութեր, որոնք, հայտնվելով մաշկի վրա, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ փոխազդեցության ներքո առաջացնում են 1-3-րդ աստիճանի այրվածքներ։(Լուսանկար 3)։ Այրվածքների տեղակայման և տարածվածության աստիճանից կախված ընդհուպ կարող են ստեղծել կյանքին սպառնացող իրավիճակ:
🔻Մաշկի հետ շփման արդյունքում կարող են առաջացնել ալեգիկ սուր վիճակ։
🔻Կոծուկից ստացված այրվածքների բուժումը բավականին երկարատև է, կախված այրվածքի աստիճանից կարող են թողնել խոր սպիեր։
🔰ՀԱՐԳԵԼԻ ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐ, ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ՝
❗️Արշավների ընթացքում, անկախ եղանակային պայմաններից՝ կրել վերջույթները ծածկող հագուստ և հնարավորինս խուսափել բույսի և բաց մաշկի շփումից։
❗️Եթե Ձեր նախընտրած արահետի վրա անխուսափելի է կոծուկի(քեղի) հետ շփումը, խորհուրդ ենք տալիս օգտագործել արշավական ձեռնափայտերը՝ զգուշությամբ բույսի ցողունը Ձեր դեմքից և մարմնից հեռացնելու նպատակով։
❗️Ձեզ հետ ունեցեք առաջին օգնության պարագաներ և անձնական դեղատուփ։
🌱ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳ ԱՐՇԱՎՆԵՐ