Բացել լրահոսը Փակել լրահոսը
a2286405-19d3-4283-a1cb-cd440c77da6e
A A
Հասարակություն

Յոթ մելիքների ընթրիք Կապանում. պատրաստելու են միշլենյան խոհարարները

Հունիսի 11-15 տեղի կունենա GastroCamp Kapan 2025 եզրափակիչ փուլը: Շուրջ 5 երկրներից ժամանած Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարարներ Կապանում կանցկացնեն արշավ` գիտաժողովի կողմից նախապես մշակված երթուղով: 3 օր շարունակ նրանք այցելելու են Կապանի հարակից գյուղեր, գրի են առնելու ավանդական բաղադրատոմսեր, մշակելու են դրանք և Կապանի գեղատեսիլ բնության գրկում, Խուստուփի լանջին մատուցելու են հանդիսավոր ընթրիք, որը կոչվելու է «Յոթ մելիքների ընթրիք»:

7 ճաշատեսակներից կազմված և հատուկ մշակված մենյուն, ներկայացնելու է Կապանի գաստրոմշակույթը և դառնալու է այցեքարտ Կապանի համար: Շեֆ խոհարարները ժամանելու են Թայլանդից, Հունաստանից, Իրանից, Ռուսաստանից:

Նրանց շարքում է Աթենքի 3 Միշլենյան աստղ ունեցող ռեստորանի շեֆ-խոհարար Ջորջիոս Պապազախարիսը (Instagram: delta restaurant) (Instagram: George Papazacharies) և  Յանա Չեխովան , Թայլանդից Դիմիտրիոս Մուդիոսը (Instagram: Dimitrios Moudios), ՌԴ-ից ճանաչված շեֆ-խոհարար Արթուր Շահնազարյանը (Instagram: chef_arthur_) և Իրանում լայն ճանաչում վայելող Մալիհե Հաբիբին (Instagram: malihabibi7):

Հիշեցնենք, որ GastroCamp Kapan 2025 նախագիծը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերից բոլորի կողմից սիրված «Արի՛ Կապան» և «Արի՛ Կապան, ինքնաթիռով»  ցուցահանդեսների շարքով:

Իրականացրել է բիզնես այց Սյունիքի հյուրընկալության ոլորտի համար, STORM նմանը չունեցող գիտաժողովը և Gastrostudies դասընթացներ Սյունիքի HoReCa ոլորտի համար: