Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Ճամբարակում փրկարարաները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ դի: Այդ մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ այսօր պայթյուն, ապա փլուզում է տեղի ունեցել Ճամբարակի շենքերից մեկում։ Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը գազի պայթյունի հետեւանք է։
Պաշտոնական տարբերակ․ կա 2 զոհ
Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։
Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Կա 2 զոհ․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։
Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։