A
A
Ճամբարակում հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել է 9 տուժած․ ԱՆ մանրամասները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: