A
A
Փլուզում Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում․ բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 10-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանների առաստաղը փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։
Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից: