
A
A
Մտահոգված ենք կաթողիկոսի նկատմամբ իշխանության դրսևորած պահվածքով․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ կայացել է «Կիլիկիա» վերլուծական հարթակի առցանց նիստը, որի ընթացքում «Կիլիկիա» հարթակը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտի առնչությամբ։
«Ժողովականները խոր մտահոգություն հայտնեցին Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական իշխանությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերի հետևանքով ստեղծված մթնոլորտի կապակցությամբ։ Անընդունելի համարվեց հարցերի նման ձևով բարձրացումն ու քննարկումը, որոնք չեն բերում լուծումների, այլ ստեղծում են ներհասարակական լարվածություն»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։