
A
A
Բալետային փառատոնի օրերին Թումանյանի զբոսայգուց կմեկնեն անվճար ավտոբուսներ դեպի մետրո
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
Հարգելի՛ քաղաքացիներ,
հունիսի 6-ին մայրաքաղաքում մեկնարկում է Երևանի միջազգային բալետային փառատոնը: Այդ առիթով հունիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից, բալետային ներկայացումների ավարտից հետո, դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն