Բացել լրահոսը Փակել լրահոսը
050625
A A
Պաշտոնական

Ծաղկաձորում գտնվող մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է պետության սեփականություն

Ծաղկաձոր քաղաքում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը. Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 375 միլիոն 297 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի ներկայացված հայցը: Հայցով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: