
Իրազեկում․ հողերի նպատակային և գործառնական նշանակության խախտումները կարող են հանգեցնել պատասխանատվության
Աջակցիր «Ա1+»-ինԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ` ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործառույթների արդյունքներից ելնելով, հարկ է համարում իրազեկել, որ Տեսչական մարմնի լիազորություններից է ՀՀ տարածքում պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողային ֆոնդի` ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։
Վերահսկողության նպատակն է ապահովել հողերի օգտագործումը բացառապես դրանց օրինական՝ նպատակային, գործառնական և իրավական կարգավիճակին համապատասխան կերպով։
ՀՀ հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
Ø գյուղատնտեսական նշանակության – վարելահողեր, բազմամյա տնկարկներ,խոտհարքների, արոտավայրեր և, մշակման, անասնապահության, այլ գյուղատնտեսական աշխատանքների համար հողատեսքեր,
Ø Բնակավայրերի նշանակության- բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի և այլ հողերի:
Ø Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության - արդյունաբերական օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ, պահեստարաններ, հանքեր, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր:
Ø Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ - էլեկտրակայանների, ճանապարհների, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ;
Ø Հատուկ պահպանվող տարածքներ - բնապահպանական (բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ` որսորդական) հողերը)), առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային (հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասեր):
Ø Հատուկ նշանակության - ռազմական, պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը և օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:
Ø Անտառային նշանակության - անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր
Ø Ջրային նշանակության - գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ:
Ø Պահուստային հողեր - համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը:
Ի՞նչ է «հողատեսքը» և «գործառնական նշանակությունը».
Ø Հողատեսքը՝ հիմնականում գյուղատնտեսական կամ անտառային հողերի առանձնահատկություններն են. օրինակ՝ վարելահող, արոտավայր, բազմամյա տնկարկների, խոտհարքների, անտառներ, թփուտներ և այլ հողեր։
Ø Գործառնական նշանակությունը՝ ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը. այսինքն ինչպես է թույլատրվում օգտագործել տվյալ հողամասը, (օրինակ՝ բնակելի, հասարակական կամ արտադրական շինություններ կառուցել)։
Որտե՞ղ կարող եմ տեսնել հողի կարգավիճակը.
Հողի նպատակային նշանակությունը, հողատեսքը և գործառնական նշանակությունը նշված են հետևյալ փաստաթղթերում՝
Ø Պետական և ՏԻՄ մարմինների կողմից հողամաս տրամադրելու կամ փոփոխություն իրականացնելու վերաբերյալ որոշումներում,
Ø Սեփականության իրավունքի վկայականներում կամ պայմանագրերում,
Ø Անշարժ գույքի կադաստրային փաստաթղթերում,
Ø Պետական գրանցման վկայագրերում,
Ø Համայնքի գլխավոր հատակագծերում կամ հողօգտագործման սխեմաներում։
Բացի այդ նշված տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև օրենքով սահմանված կարգով:
ԻՆՉՈՒ՞ Է ԱՅՍ ԲՈԼՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ
Եթե դուք ցանկանում եք հողամասում ինչ-որ շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանք իրականացնել, կարևոր է նախ պարզել՝
Ø ի՞նչ կատեգորիայի հող է,
Ø ի՞նչ նպատակով է թույլատրված այն օգտագործել,
Ø արդյո՞ք անհրաժեշտ է փոխել տվյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը։
Հարկ է ընդգծել, որ ցանկացած տիպի գործողություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է նաև տեղեկացվել հողամասի օգտագործման սահմանափումների առկայության մասին։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Հողերի նպատակային նշանակության խախտմամբ ցանկացած օգտագործում, այդ թվում՝ անօրինական շինարարություն կամ շահագործում, կարող է հանգեցնել պատասխանատվության, ուստի Տեսչական մարմինը կարևորում է Ձեր իրազեկվածությունը և հորդորում խստորեն պահպանել ՀՀ հողային օրենսդրության պահանջները։