Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ձայնը նմանակելով սոցիալական հարթակներում գումար են խնդրում. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

«Իմ նոր նախագծի համար շտապ գումար է հարկավոր...» Իմ ձայնով և իմ անունից այսպիսի հաղորդագրություն էր «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով ուղարկվել համացանցի իմ ընկերներին։ Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։

Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Ինչպես ասում են՝ եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես։ Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է: Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել` անմիջապես զանգահարեք 1-02։