Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Լեռնային Ղարաբաղի որևէ կառույց չկա, եթե կան բաներ, որոնք կարելի է անվանել կառույց, դրանք հասարակական կազմակերպությունների մակարդակից ավել չեն կարող լինել։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է ինչ-որ կառույց անվանել, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել։ Հակառակ պարագայում ես պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և պետության մեջ որևիցե այլ կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևէ մեկի կողմից»,- ասաց նա։
Հայաստանի իշխանություններն աշխատում են երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ, և շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի։
«Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, դրանց շուրջ աշխատանքներ են տարվում։ Շուտով շատ հետաքրքիր նորություն կլինի։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց, ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, և դուք հնարավորություն կունենանք օրակարգային ռեալ հարցերից խոսել»,- նշել է Սիմոնյանը։