Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-06-05 121159
A A
Պաշտոնական

Թմրամիջոցը պետք է իրացվեր սանիտարի միջոցով (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին: Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ, որոնցից երկուսը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը` բյուրեղանման զանգվածով:

Ըստ տղամարդու` դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթում մարիխուանա է, որն ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար: Քրեական ոստիկանների տեղեկություններով` թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով երրորդ փաթեթը նրան տվել էր Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա տղամարդը, և սանիտարն այն պետք է փոխանցեր բուժառուներից մեկին: Իրավապահները ձերբակալել են նաև 56-ամյա տղամարդուն և բուժառուին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: