Բացել լրահոսը Փակել լրահոսը
495593111_1086841110135907_1614288520837928626_n
A A
Պաշտոնական

Ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդին

Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: