Բացել լրահոսը Փակել լրահոսը
503215214_1114866267343466_8912458100335498660_n
A A
Պաշտոնական

Խորապես հավատացած ենք, որ Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը կշարունակի ընդլայնվել․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
 
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:
 
«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի ու փոխըմբռնման վրա, կշարունակի ընդլայնվել, և որ մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն։
 
Այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել խաղաղության և բարգավաճման բարեմաղթանքներս ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: