Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-01_10-12-37
A A
Պաշտոնական

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան 50-ամյակի կապակցությամբ։

Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն բարեկամական հարաբերություններ են ունեցել. Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ոլորտներում։ Սա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին և համահունչ է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր հասարակական գործունեության մեջ»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում։