A
A
Բաքուն հերքում է Խոզնավարի ուղղությամբ կրակելու Հայաստանի ՊՆ հաղորդումը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է Երևանի հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:
«Հակառակ կողմը, նման միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով, փորձում է միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա», - ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։