
Վթար Ապարան–Քուչակ ճանապարհին. կա 1 զոհ, 12 տուժած, վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Աջակցիր «Ա1+»-ինԱպարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան: Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,- գրել է նա։
Պատահարի մասին ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է․
Մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տվյալների 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, «Opel» մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։