A
A
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 28-ին, ժամը 17:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։