Բացել լրահոսը Փակել լրահոսը
500043920_1008327244811450_5263564414706862527_n
A A
Պաշտոնական

Հրազդանի անտառներում կենսաբանական պայքարի աշխատանքներ կիրականացվեն՝ մուտքն արգելվում է

Սույն թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացվելու է վնասատուների և հիվանդությունների դեմ օդային եղանակով կենսաբանական պայքարի աշխատանքներ՝ անօդաչու թռչող սարքերով, ուստի խնդրվում է պահպանել անվտանգության կանոնները՝
 
❗️Նշված ժամանակահատվածում արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը անտառային տարածքներ, մեղվապահներին խորհուրդ է տրվում փակել մեղվաընտանիքների առկանոցները:
 
❌Տեղեկացնենք նաև, որ կենսաբանական պայքարի միջոցառման աշխատանքների ավարտից միայն 5 oր հետո է թույլատրվում հատապտուղների և բույսերի հավաքումը: