Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար:
Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստան այցով:
Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի՝ արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել:
Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:
Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շեշտադրել է <<Խաղաղության խաչմերուկ>> նախագծի կարեւորությունը:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրվել է <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջեւ համագործակցության մասին>> հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների եւ աշխատակազմերի համագործակցությունը: