Բացել լրահոսը Փակել լրահոսը
գնացքի գծեր
A A
Պաշտոնական

Պատանի է ընկել Երևան–Գյումրի ուղևորատար գնացքի տակ՝ Ջրառատի մոտակայքում

Պատահար երկաթգծի ուղիներում

Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: