Բացել լրահոսը Փակել լրահոսը
499088778_1334638242000611_5047181644836314622_n
A A
Հասարակություն

HoReCa ոլորտի լավագույն մասնագետները կլինեն Կապանում

Մեկնարկում են GastroCamp Kapan 2025 նախագծի եզրափակիչ միջոցառումները: Մայիսի 29-31-ը կազմակերպվելու են ինտենսիվ դասընթացներ և գործնական պարապունքներ HoReCa (հյուրանոցային, ռեստորանային, սրճարանային) անձնակազմի և ոլորտով հետաքրքրված անձանց համար։ Դասընթացը ներառում է հինգ հիմնական թեմատիկ ուղղություններ՝

1. Ռեստորանի կառավարում

2. Հյուրանոցային սպասարկում

3. Խոհարարություն, գինի և բար

4. Մարքեթինգ և սոցիալական կայքերի կառավարում

5. Ռեստորանային և հյուրանոցային միջավայրի դիզայն

Հրավիրյալ մասնագետները լավագույնն են իրենց ոլորտում, ունեն միջազգային ճանաչում և հարուստ փորձ: Նրանց թվում են սոմելիե Վահան Գասպարյանը, շեֆ խոհարար Աննա Ելովիկովան, սննդի պրոֆեսիոնալ լուսանկարիչ Երվանդ Փափազյանը, PR մասնագետ Ալինա Վոյնովան, ռեստորանային ստարտափեր և հիմնադիր Անի Հովակիմյանը:

Դասընթացների մասշտաբը և մակարդակը աննախադեպ է լինելու մարզի համար: Արդյունքում տեղի հյուրընկալության ոլորտը կստանա նոր գիտելիքներ, հմտություններ, կծանոթանա ժամանակակից միտումներին և նոր այցելուներ ներգրավելու գործիքակազմին: Մասնակցելու համար բավարար է գրանցվել հղումով