Բացել լրահոսը Փակել լրահոսը
iDy9H9iNlNPeldd12SZ1BOJe5gslH3NiUsxZRFIq
A A
Հասարակություն

Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունական Կրետե կղզու ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Independent պարբերականը նշում է, որ ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ 

Ցնցումները զգացվել են ամբողջ Էգեյան ծովում, այդ թվում՝ Թուրքիայի և Իսրայելի որոշ հատվածներում։