Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փաշինյանն աշխատանքային օրվա կեսին «սուր անհրաժեշտություն» է զգացել ցուցադրությունը տեսնելու (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությանը։ Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով, որին կցել է նաև տեսանյութ։ «Աշխատանքային օրվա կեսին Հայաստանի պատմության թանգարանի «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը տեսնելու սուր անհրաժեշտություն զգացի»,-գրել է Փաշինյանը։