
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը շատ լավ է անցել
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել:
Ադ մասին Դոնալդ Թրամփը հայտնել է TRUTH Social հարթակում:
«Քիչ առաջ ավարտվեց իմ երկժամյա զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես կարծում եմ, որ այն շատ լավ է անցել: Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցությունները հրադադարի և, որ ավելի կարևոր է, պատերազմի դադարեցման շուրջ»,- գրել է Թրամփը:
Մոսկվան և Կիևը անմիջապես կսկսեն բանակցություններ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության դադարեցման վերաբերյալ։
«Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ՝ կրակը դադարեցնելու և, ինչն ավելի կարևոր է, պատերազմը դադարեցնելու համար», - գրել է Թրամփը Truth Social-ում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Ուկրաինայում որոշակի ժամանակահատվածով հրադադար հնարավոր է, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք համաձայնության եկանք Միացյալ Նահանգների նախագահի հետ, որ Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ՝ մի շարք դիրքորոշումների սահմանմամբ, ինչպիսիք են, օրինակ, կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները և այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն», - մանրամասնել է ՌԴ նախագահը։