Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Այրվել են չորս տրանսպորտային միջոց (2 «Mercedes-Benz», 1 «BYD» մակնիշի էլեկտրոմոբիլ, 1 «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ՝ մասամբ), փայտե էլեկտրական սյուն, վնասված 
գազատարից արտահոսաած գազը, ջերմահարվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը (մասամբ), հարակից շենքից՝ օդափոխիչներ, գազի հաշվիչ: 

Դեպքի վայրում իրականցվում է հերթապահություն։