Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (15)
A A
Քաղաքականություն

ՌԴ դեսպանը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի բաց նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին

Հարգելի՛ Սուրեն Ռաֆիկի,

Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավորորեն նշեցիք անցած շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցած հոբելյանական միջոցառումներն արժանացան ժողովրդի լայն աջակցության։ Հանրապետության քաղաքացիները՝ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերունդը, սրտի հրահանգով այցելեցին զինվորական հուշարձաններ՝ հարգելու 600 հազար հայերի հիշատակը, ովքեր մեկնել էին պաշտպանելու Հայրենիքը, որոնցից 300 հազարը երբեք չվերադարձան տուն։

Հաղթանակի տոնի նկատմամբ հայկական ժողովրդի խորին հարգանքի ֆոնին լայն վրդովմունք առաջացրին ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ պատմականորեն կեղծ և սրբապղծական հայտարարությունները։ Նա, ըստ էության, արդարացրեց նացիստական Գերմանիայի ագրեսիան՝ հնչեցնելով իր խոսքը այդ սուրբ օրը՝ երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում։ Հատկապես ցավալի էր նման արտահայտություններ լսել մի մարդուց, ով այսօր ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը՝ անվանակոչված Հայրենական մեծ պատերազմի փառավոր զորահրամանատարի, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Բաղրամյանի անունով։

Նման քայլն այլ կերպ դժվար է գնահատել, քան փորձ՝ պղծելու մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր թույլ չտվեցին Հիտլերի ծրագրերի իրագործումը՝ ուղղված ԽՍՀՄ ժողովուրդների գերիշխմանն ու բնաջնջմանը, և փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»։