Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ավելի շատ քննարկվում են քֆուրներ, ռազբորկաներ նիստերի համատեքստում, քան այն, ինչ սպառնում է ՀՀ-ին (տեսանյութ)

Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանի սպառազինման ծավալներն ավելանում են, և դա լուրջ մտահոգություն է առաջացնում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից վերջին տարիներին իրականացվող լայնածավալ սպառազինման գործընթացը։

«Շատ լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը զգալի քանակությամբ սպառազինություն է ձեռք բերում՝ հիմնականում Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներից», – նշել է Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

Խոսելով Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական գործարքների մասին՝ պատգամավորը նշել է, որ այս պահին այդ ուղղությամբ տեղեկատվություն չկա։

«Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ նման գնումների մի մասն, այս կամ այն կերպ, հանրայնացվում էր միջազգային կառույցների կամ հենց Ադրբեջանի կողմից, վերջին տարիներին Բաքուն խիստ փակ է պահում նման տեղեկատվությունը։ Մնում է միայն կանխատեսել՝ որ երկրներից և ինչ տեսակի սպառազինություն է ձեռք բերվում», – ընդգծել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նման գործընթացները պետք է դիտարկել ռազմաքաղաքական իրադրության գնահատման համատեքստում և հանդիսանալ համապատասխան քայլերի ու հակազդման հիմք։