
A
A
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Աջակցիր «Ա1+»-ինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է․
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա։ Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը։