Բացել լրահոսը Փակել լրահոսը
495650465_1175912154571465_781490290663542945_n
A A
Պաշտոնական

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Ալբանիայի խորհրդարանական ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը և ԿԸՀ անդամի օգնական Լուիզա Ավետիսյանը մայիսի 9-ից 12-ը գործուղվել են Տիրանա՝ Ալբանիայի Հանրապետություն։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Ալբանիայի Հանրապետության ընտրական մարմնի հրավերով՝ դիտարկելու մայիսի 11-ին կայացած խորհրդարանական ընտրությունները։

Այս ընտրություններում Ալբանիայի Հանրապետության ԿԸՀ-ն ներդրել է ընտրողների էլեկտրոնային քվեարկության և ձայների հաշվարկի պիլոտային համակարգ։