
Մելանոմայի իրազեկման ամիս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է։ Ժամանակին չբացահայտվելու դեպքում այն կարող է տարածվել այլ օրգաններ և լուրջ վտանգել կյանքը։ Այնուամենայնիվ, վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը զգալիորեն բարձրացնում են ապաքինման հնարավորությունները։
Աշխարհում մայիսը նշվում է որպես Մելանոմայի իրազեկման ամիս, որի նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը մաշկի առողջության մասին, խրախուսել ինքնաստուգումը և բժշկին ժամանակին դիմելու մշակույթը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել նոր առաջացող կամ փոփոխվող պիգմենտային խալերի նկատմամբ և պաշտպանել մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Վաղ ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներից է դերմատոսկոպիան։ Այս պարզ, անցավ ու արագ մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել մելանոմայի նշաններն այն փուլում, երբ հիվանդությունը դեռ տեսանելի չէ անզեն աչքով։
Հիշե՛ք` վաղ ախտորոշումն արդյունավետ բուժման կարևոր նախապայման է