Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայրաթոռ Էջմիածին
A A
Պաշտոնական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր նշանակումներ են կատարվել

Նոր նշանակումներ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ՝ ազատվելով Լուսարարապետի պաշտոնակատարի պարտականություններից:

Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ՝ ազատվելով ԱՄՆ հայոց Արևմտյան թեմում ստանձնած հոգևոր ծառայությունից։