Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-իր միկրոբլոգում կատարված գրառմամբ ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը և հրադադարի պահպանման հույս հայտնել։ 
 
«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված ըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կարող է ձեռք բերվել: Այս առումով ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ավելի վաղ ԱՄՆ-ի կողմից հայտարարված»,-  գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։