Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Պաշտոնական Հասարակություն

«London Times» անունով մի կայք ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

«Օրերս «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին: Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում նեկայացնել` ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ:
 
Այսպես` դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և օրենքից բխող այլ իրավական ակտերով:
 
Մասնավորապես, Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման համաձայն կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա:
 
Հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
 
Ինչ վերաբերում է նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում և կլինիկան հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել:
Ընդհանուր առմամբ, հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը»։