Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմ Պետրոլ
A A
Պաշտոնական

Երևանում գտնվող գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող

«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1):

 Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում:

Հայտնաբերված իրավախախտման համար  սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով։