Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T018210
A A
Պաշտոնական

Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգ կներդրվի

Կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշմամբ առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով՝ ամրագրել որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունը, ինչպես նաև լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառությունները, որոնք արդեն իսկ սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշմամբ:

Օրենքով սահմանվում է նաև իրավական հետևանք լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունում որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու համար, ինչպես նաև սահմանել վերոնշյալ հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում, խախտման պատճառի վերացումը հաստատող փաստը։