
A
A
Փորձնական տարբերակով գծանշումներ կարվեն Աբովյան փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում գծանշումների թարմացման ժամանակ նախատեսվում է, փորձնական տարբերակով, այն վայրերում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը, կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի հ.113-Ն որոշման 44-րդ կետի պահանջներին:
Փորձնական տարբերակով գծանշումները կարվեն Աբովյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով:
Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։