Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մաֆիոզները մնում են մաֆիոզներ, ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու մրցավազք է սկսվել․ Կոնջորյան (տեսանյութ)

Կոնջորյան. Ընդդիմության ներսում սկսվել է մրցավազք՝ միմյանց պարտադրելու և ընդդիմադիր երևալու համար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով վարչապետին իմփիչմենթի գործընթացին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ընդդիմության ներսում սկսվել է մրցավազք՝ միմյանց քաղաքական օրակարգ պարտադրելու և առավել ընդդիմադիր երևալու համար։

«Թող իրենք իրենց մրցեն, տեսնեն՝ ով է առաջ, ով՝ հետ։ Չնայած քաղաքական նույն արմատներին, փորձում են ազդեցության գոտիներ կիսել՝ մաֆիոզ տրամաբանությամբ։ Բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ», – հայտարարել է Կոնջորյանը՝ հիշեցնելով, որ նույնիսկ «Հայաստան» խմբակցությունն է նշել, որ իմփիչմենթի հիմք չկա։