A
A
Վաղարշապատում 9 ոստիկան ձերբակալվել է՝ գործ կոծկելու մեղադրանքով
Աջակցիր «Ա1+»-ինՎաղարշապատի ոստիկանության բաժնում Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել, կան ձերբակալվածներ: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատությանը» հայտնեց, որ իրավապահները գործողություններն իրականացրել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»,- ասաց Օհանջանյանը:
Թե ինչ գործ են կոծկել Վաղարշապատի ոստիկանները, իրավապահ կառույցից չեն հայտնում:
Ազատություն ռ/կ