Բացել լրահոսը Փակել լրահոսը
495594525_18396799228113294_307676039840244650_n
A A
Սպորտ

«Ինտերն» անհավանական խաղում հաղթեց «Բարսելոնային»` դուրս գալով եզրափակիչ

Չեմպիոնների լիգա․ «Ինտերը» դրամատիկ խաղում հաղթեց «Բարսելոնային» ու մտավ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Բարսելոնային» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում։ Առաջին հանդիպման 3:3 հաշվից հետո պատասխան խաղը ևս վերածվեց թեժ պայքարի՝ լի գոլերով, դրամայով ու լարվածությամբ։

«Ներաձուրին» բացեց խաղի հաշիվը Լաուտարո Մարտինեսի և Հական Չալհանօղլուի գոլերով՝ ընդմիջման գնալով 2:0 առավելությամբ։ Սակայն «Բարսելոնան» երկրորդ կեսում շատ արագ պատասխանեց՝ Էրիկ Գարսիայի և Դանի Օլմոյի գոլերի շնորհիվ վերականգնելով հավասարությունը։

88-րդ րոպեին Ռաֆինիան առաջ մղեց կատալոնացիներին, սակայն «Ինտերը» չհանձնվեց․ 90+3-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին հավասարեցրեց հաշիվը՝ տեղափոխելով խաղը լրացուցիչ ժամանակ։

Եզրափակչի ուղեգիրը վճռեց Դավիդե Ֆրատեզին՝ 99-րդ րոպեին գրավելով «Բարսելոնայի» դարպասը։ Ի վերջո, միլանցիները հաղթեցին 7:6 ընդհանուր հաշվով ու կանցնեն եզրափակիչ։

«Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։

Եզրափակիչում «Ինտերը» կմրցի ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։