
A
A
ՉԼ կիսաեզրափակիչ. «Ինտեր» – «Բարսելոնա»․ Մխիթարյանը մեկնարկային կազմում է․ ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս երեկո Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը՝ «Ինտեր» և «Բարսելոնա» թիմերի միջև։ Առաջին խաղում գրանցված դրամատիկ 3:3 հաշվից հետո ամեն ինչ կորոշվի այսօր։
Իտալական թիմը, որը չի պարտվել ՉԼ վերջին 15 տնային հանդիպումներում, կհանդիպի հարձակողական ուժեղ կազմով Բարսելոնայի հետ, որտեղ աչքի են ընկնում երիտասարդ Յամալը և վնասվածքից վերադարձած Ռոբերտ Լևանդովսկին։ Ինտերի կազմում խաղը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի Լաուտարո Մարտինեսը, իսկ կենտրոնում կգործի նաև Հենրիխ Մխիթարյանը։
Հաղթողը կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգում պայքարում են «Արսենալը» և ՊՍԺ-ն։ Եզրափակիչի մասնակիցների անունները հայտնի կդառնան հենց այս շաբաթ։
Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։